Լրահոս
Առողջապահական
21:20
29.06.22
409

Կվինկեի այտուց. սննդային, դեղորայքային ալերգիաների հետևանք. ախտանշանները, բուժումը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Սննդային և դեղորայքային ալերգիաները կարող են կվինկեի այտուցի առաջացման պատճառ դառնալ։ Այտուցը կարող է առաջացնալ հանկարծակի, րոպեների ընթացքում, հիմնականում դեմքի, բերանի խոռոչի, լորձաթաղանթի տարբեր հատվածներում, հիմնականում անհետանում է արագ՝ մի քանի ժամի կամ օրերի ընթացքում։

Կվինկեի այտուցն անոթային այտուց է (ենթամաշկային կամ ենթալորձաթաղանթային, առաջանում են դեղորայքային, սննդային ալերգիաների, խայթոցների, որոշ ժառանգական հիվանդությունների դեպքում, հնարավոր է դրսևորվի նաև որպես որոշ դեղերի կողմնակի ազդեցության հետևանք։

Կախված տեղակայումից արտահայտման ձևերը, առաջացրած զգացողությունները տարբեր են։

Ախտորոշման համար կարևոր են հիվանդության պատմությունը, օրինաչափություններ, կրկնման հաճախականությունը, այլ ուղեկցող խնդիրները։ Խիստ կարևոր է փորձել բացահայտել ալերգենը, ինչը հեշտ գործ չէ, օրինակ մշակված սննդամթերքի դեպքում ալերգեն կարող է լինել ոչ թե բուն մթերքը, այլ՝ հավելումները։ Պետք է փորձել հիվանդության օրինաչափություններից ելնելով բացահայտել ծագումը։

Հիմնական բարդությունը կյանքի որակի վատթարացումն է, հնարավոր է շնչառական խանգարում՝ այտուցները կարող են տեղակայվել շնչուղիներին, ամենափոքր այտուցն էլ կարող է նեղացնել շնչուղիին՝ ընդհուպ փակել։ 

Բուժումը պայմանավորվում է անոթայտուցի պատճառով, եթե օրինակ ժառանգական է, նշանակում է գենետիկորեն օրգանիզմում պակասում է նյութ, որ պատասխանատու է բալանսի համար. ամենափոքր խնդիրների հետևանքով (մեխանիկական հարված, նյարդայնություն, հուզմունք) կարող են առաջանալ այտուցները։ Նման իրավիճակում լուծում է այդ պակասող նյութը օրգանիզմ ներմուծելը։

Կանխարգելել հնարավոր է, եթե հայտնի են ալերգենները։ Բժշկի ցուցմամբ կարելի է օգտագործել հակաալերգիկ դեղամիջոց, եթե այտուցները տեղակայված են շնչուղիներին մոտ՝ պարանոց, դեմք, լեզու, բերանի խոռոչ, քիթ, պետք է անհապաղ դիմել բժշկի»։