Լրահոս
Տարածաշրջան
16:03
17.06.22
160

Կստանա՞ Ուկրաինան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ հունիսի վերջին

Եվրահանձնաժողովն այսօր վերջնական որոշում կկայացնի՝ տա՞լ Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ: Ուկրաինայի, նաև Մոլդովայի և Վրաստանի դիմումների քննարկումը դեռ 4 օր առաջ է սկսվել:

Բայց պաշտոնական եզրակացությունները կներկայացվեն հունիսի 23-24-ին՝ Բրյուսելում նախատեսվող Եվրոպական միության գագաթնաժողովում: