Լրահոս
Սպորտ
13:00
28.09.22
240

Կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Կապառոս

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ցավալի է որակել Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունը:

«Շատ ցավալի արդյունք ստացվեց: Չգիտեմ, թե ինչու է Հայաստանի հավաքականի հետ նման բանի տեղի ունենում, երբ հանդես է գալիս Իռլանդիայում: Կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին: Բայց այստեղ գնահատելի է այն, թե ինչպես թիմն արձագանքեց խաղադաշտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Կապառոսը:

Վերջինիս խոսքով` երկրորդ կեսում մրցակիցը սկսել է հասկանալ, որ Հայաստանի հավաքականը կարող էր փոխել հանդիպման ելքը: