Լրահոս
Սպորտ
11:52
01.07.22
86

Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոզե Մոուրինյուն հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոզե Մոուրինյուն հեռախոսազրույց են ունեցել: 

Մոուրինյուն խոսել է նաև Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Այսօրվա դրությամբ պորտուգալացու տեղափոխությունը «Ռոմա» իրագործելի է թվում: Բազմիցս նշվել է, որ Կրիշտիանուն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդում» կատարվող իրադարձություններից և մի քանի անգամ ակնարկել է թիմից հեռանալու մասին։

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Ռոնալդուի՝ «Ռոմա» տեղափոխության մասին կարող է հայտարարվել հուլիսի 7-ին։