Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:45
29.06.22
476

Կրեմլը մեկնաբանել է Ջոնսոնի այն հայտարարությունը, որ «Պուտինը պատերազմ չէր սկսի Ուկրաինայում, եթե կին լիներ»

Img default alt hy

Կրեմլը հեգնանքով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի այն հայտարարությանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ չէր սկսի Ուկրաինայում, եթե կին լիներ։ 

«ՌԻԱ նովոստի»-ի հարցին՝ թե ինչպես է Կրեմլը գնահատում Ջոնսոնի խոսքերը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է՝ ծերուկ Ֆրոյդն կենդանության օրոք կերազեր հետազոտությունների նման օբյեկտի մասին։