Լրահոս
Հասարակական
16:12
29.06.22
410

Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ

Img default alt hy

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը՝ ժամը 06։30-ի սահմաններում, Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։ 

Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ։

Էդգար Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հայտնաբերվել է։