Լրահոս
Աշխարհ
10:45
27.11.25
196

Կրակnցներ՝ Սպիտակ տան մոտ. վիրավnրվել է երկու զինծառայող

Img default alt hy

Վաշինգտոնում` Սպիտակ տան մոտ, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինծառայող, հաղորդել է NBC News-ը։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի վրա հարձակումը, հավանաբար, նպատակային է եղել՝ նշելով, որ կրակողը նույնպես վիրավոր է և այժմ գտնվում է հիվանդանոցում։

«Նա կալանավորված է, դրդապատճառները դեռևս չեն բացահայտվել»,-ասել է Վաշինգտոնի քաղաքապետը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով միջադեպին հայտարարել է, որ Ազգային գվարդիայի զինծառայողները մոտ հեռավորությունից արձակած կրակոցներից վիրավորվել են՝ Սպիտակ տնից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա: