Լրահոս
Հասարակական
22:53
21.07.25
226

Կոտորվում ենք, վերջին կոպեկը տվել եմ, որ ջուր առնեմ. ինչո՞ւ ջուր չկա Հայաստանի շատ բնակավայրերում

Աղետալի ջրանջատումների ահազանգերով Փարաքար է գնացել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: 10 օրից ավելի է՝ խմելու ջուր չունեն փարաքարցիները: Խանութներում ջուրը արագ դատարկվում է, ոմանք էլ ի վիճակի չեն ամեն օր ջուր առնելու: Այսօր «Հայլուր»-ի հարցմանը պատասխանելով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել է, որ պարզել են ջրանջատումների պատճառը, բնակիչները ինքնագործունեությամբ են զբաղվել, փակել են թաղամասը սնող հանգույցներից մեկը: