Լրահոս
Հասարակական
21:57
28.09.22
131

Կոտայքի մարզում Mercedes-ով վրաերթի է ենթարկվել Վանաձորի պետական համալսարանի դասախոսի 3-ամյա տղան

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 40–ամյա Ա. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի  է ենթարկել 3-ամյա Ա. Ա.-ին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխայի հայրը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում՝ որպես դասախոս: