Լրահոս
Հասարակական
22:15
02.12.25
199

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Infiniti»-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գեղարդի խճուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշես Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Անի Հ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։