Լրահոս
Քաղաքական
22:45
23.02.23
138

«Կորցնելու ենք Ջերմուկը, վնասելու ենք Սևանը». Ամուլսարի վտանգավոր ոսկին

Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու մասին կառավարության համաձայնությունից ու «Լիդիան Արմենիայի» հետ 250 մլն դոլարանոց հուշագիր ստորագրելուց հետո հանրային շրջանակներում քննարկվում է ոչ թե հանքի հնարավոր բնապահպանական վնասը, այլ բնապահպանների լռությունը, ներառյալ այն բնապահպանների, որոնք հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Մասնագետները շարունակում են պնդել, որ հանքի շահագործումը կազդի Ջերմուկի առողջարանի, Սևանա լճի, Որոտան-Արփա թունելի ու մյուս ջրային ռեսուրսների վրա: