Լրահոս
Միջազգային
23:35
01.09.22
94

Կործանիչներ՝ օդում, ռազմանավեր՝ Ճապոնական ծովում. Արևելք 2022-ի մեկնարկը

Ռուսաստանի Պրիմորսկի շրջանի Սերգեևսկի զորավարժարանում այսօրվանից սկսել են «Արևելք-2022» զորավարժությունները, որին 14 պետության զինվորական է մասնակցում, այդ թվում՝ հայ ու ադրբեջանցի:

Այսօր վարժանքների մասնակիցներին Դաշնության պաշտպանության փոխնախարարից բացի ողջունել է նաև չինական զորախմբի շտաբի պետի տեղակալը:

Ֆա Լին նշել է, որ վարժանքները մասնակից պետությունների փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ են: