Լրահոս
Աշխարհ
17:00
28.09.22
217

Կոլումբացի բռնցքամարտիկ Լուիս Կինյոնեսը մենամարտից հետո ընկել է կոմայի մեջ

Img default alt hy

Կոլումբացի բռնցքամարտիկ Լուիս Կինյոնեսը վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ մենամարտից հետո ընկել է կոմայի մեջ։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բարանկիլլայի բժշկական կլինիկայի մամուլի ծառայությունը։

Կինյոնեսը Բարանկիլիայում մինչև 63,5 կգ քաշային կարգում վարկանիշային մենամարտ է անցկացրել Խոսե Մունյոսի հետ։ Մենամարտն ավարտվել է ութերորդ ռաունդում, ծանր նոկաուտից հետո Կինյոնեսին պատգարակով դուրս են բերե ռինգից և տեղափոխել հիվանդանոց։

Բռնցքամարտիկին վիրահատել են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի պատճառով և 48 ժամ արհեստական ​​կոմայի մեջ են գցել։ Բժիշկները մարզիկի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ 25-ամյա կոլումբացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2018-ին։