Լրահոս
Իրավական
13:00
12.12.25
323

Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։ Վերջինիս նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց ընտդված չէ։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն էր Մկրտիչ սրբազանի լուսանկարով։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով կալանավորեցին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին նրա կալանքը փոխարինվել էր բացակայելու արգելքով։