Լրահոս
Միջազգային
15:00
27.09.22
139

Կին մահապարտները Թուրքիայում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա

Թուրքիայում երկու կին մահապարտ հարձակվել են Մերսինի ոստիկանական բաժանմունքի վրա։ Երկու թուրք ոստիկան է վիրավորվել, նրանցից մեկը ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:

Վիրավորվել է նաև երեք քաղաքացի, հայտնում է Habertürk թերթը։

Ըստ այդ պարբերականի՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան են մահապարտները մեքենայով մոտեցել ոստիկանական բաժանմունքի շենքին, ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ։

Ուժայինները պատասխան կրակ են բացել, ինչից հետո մահապարտ կանայք պայթուցիկ սարքեր են գործի դրել:

Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ մեկ մարդ ձերբակալվել է։