Լրահոս
Միջազգային
14:20
22.11.24
141

Կիմ Չեն Ընը նորագույն զենք է ցուցադրում. Մեր պետության անվտանգությունն է պահանջում

 

Հյուսիսային Կորեայում նորագույն զենքի ցուցադրություն է բացել Կիմ Չեն Ընը: Փհենյանի կենտրոնական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում Կիմ Չեն Ընը հետևում է կործանիչների թռիչքին, ելույթ է ունենում զինվորականների առաջ՝ հրետանային համակարգերի ու բալիստիկ հրթիռների ֆոնին: «Մեր պետության անվտանգությունը պահանջում է, որ զենքի տարբեր տեսակներ պարբերաբար թարմացվեն»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը: Ըստ հարավկորեական լրատվամիջոցների՝ նա ԱՄՆ-ին մեղադրել է ագրեսիայի ու թշնամանքի համար: