Լրահոս
Հասարակական
14:23
18.06.22
316

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզում են։