Լրահոս
Միջազգային
16:19
27.12.25
155

Կիևին ռուսական հարվածներից հետո Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանին

Img default alt hy

Լեհական կործանիչներ են բարձրացվել Ուկրաինայի հետ սահմանին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Լեհաստանի ԶՈՒ աղբյուրին։

Լեհաստանի զինվորականները հայտարարել են, որ Կիևի վրա ռուսական հարձակումից հետո իրենց օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար ռազմաօդային ուժերը  կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել։

Նշվում է, որ այս քայլն ուղղված էր անվտանգության ապահովմանը և օդային տարածքի պաշտպանությանը, հատկապես վտանգավոր տարածաշրջաններին հարող հատվածներում: