Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:30
29.06.22
127

Կասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են տարածել

Img default alt hy

Մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները, Աշխաբադում կայացած վեցերորդ գագաթնաժողովում պայմանավորվել են Կասպից ծովն օգտագործել խաղաղ նպատակներով և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը՝ ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Մերձկասպյան երկրների նախագահները հաստատել են, որ իրենց պետությունների տարածքները չեն տրամադրի այլ երկրների՝ ափամերձ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի և այլ ռազմական գործողությունների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հարգել պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, չմիջամտել միմյանց ներքին գործերին,  ցուցաբերել փոխադարձ հարգանք, ապահովել Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: