Լրահոս
Իրավական
18:36
25.12.25
366

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին

Img default alt hy

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին, հայտնում է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը:

«Կարմիր կաչի աշխատակիցները Էուլջեքչյանին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:

Անցյալ շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը, ըստ հայտարարության, նրան անկասկած ուրախացրել և խրախուսել է: Այնուամենայնիվ, նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան:

Մենք ընդգծում ենք շարունակական մարդասիրական օգնության և ընտանիքի հետ շփումների պահպանումը, հատկապես կրոնական տոների ժամանակ»,- սոցիալական ցանցերի իր էջում նշել է Մինասյանը։