Լրահոս
Հասարակական
11:36
16.06.25
451

Կարմիր բերետավորը հարվածել է բողոքի ակցիան լուսաբանող լրագրողին

Img default alt hy

Վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրնասպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:

Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր բերետավորներից մեկը հարվածեց 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին:

Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում, կարմիր բերետավորներից մեկը հունից դուրս եկավ և հարվածեց նրան: