Լրահոս
Առողջապահական
00:00
20.09.22
163

Կարելի՞ է արդյոք քնել խոնավ մազերով

Img default alt hy

«Aysor.am»-ը գրել է.

«Քնե՞լ, թե չքնել խոնավ մազերով։ Համարվում է, որ թաց մազերով պառկելը հղի է  մի շարք վտանգներով։ Օրինակ, որ մազերը կարող են լրջորեն վնասվել, քանի որ խոնավ վիճակում դրանք շատ փխրուն են, և երբ բարձի վրա տրորովում են, սկսում են փշրվել։

Բացի այդ համարվում է, որ բարձր է ալերգիայի ռիսկը, քանի որ խոնավ բարձի մեջ ակտիվորեն զարգանում են փոշու տզերը։ Չպետք է մոռանալ նաև մազերի էլեկտրականացման և արդեն առավոտվա համար մազերի սխալ ձև ընդունելու մասին։

Մյուս կողմից տրիխոլոգները գտնում են, որ խոնավ մազերով քնելը լիովին թույլատրելի է։ Միակ բանը, որ իսկապես «սպառնում է», մրսելը և գրիպով հիվանդանալն է՝ մանավանդ, եթե, սենյակում բաց պատուհան կամ աշխատող օդորակիչ կա»։