Լրահոս
Հասարակական
17:44
27.09.22
621

Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ. Սամվել Մարտիրոսյան

Img default alt hy

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս դադարել օգտվել Mail.ru-ից, քանի որ մեծ է պատժամիջոցների ենթարկվելու հավանականությունը։

«Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ։ Եվ բոլոր սոցցանցերում էլեկտրոնային փոստը փոխել, քանի որ սանկցիաների տակ ընկնելու մեծ հավանականություն կա»,-նշել է նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում բնակչության մեծ (գուցե շատ մեծ) տոկոսն օգտագործում է Mail.ru-ն՝ որպես հիմնական կամ միակ էլփոստի տարբերակ:

Մասնագետը «Տելեգրամ»-ի իր ալիքում ներկայացրել է բոլոր մանրամասները, թե ինչու չպետք է օգտվել Mail.ru-ից։