Լրահոս
Տնտեսական
15:37
16.09.22
82

Կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը

Img default alt hy

ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը:

Ծրագրի մեկնարկից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը տրամադրվել է 85531 միավոր վարկ՝ շուրջ 214.6 մլրդ դրամ գումարով։

Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 23.5 մլրդ դրամ:

Հիմնավորվում է, որ ֆերմերները չպետք է մշտապես ստանան նման սուբսիդավորումներ։ Փոխարենը պետք է սուբսիդիավորվեն գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնող ծրագրերը։