Լրահոս
Քաղաքական
22:38
27.12.25
290

«Կարապետյանի պարագայում ներդաշնակություն կար, Փաշինյանի դեպքում ակնառու է արհեստականությունը»․ Հակոբ Բադալյան

Img default alt hy

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Տելեգրամի իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի արել է ՔՊ նախընտրական երգի պրեմիերան: Երգի տեքստի հեղինակն ինքն է: Պարզ չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանին հարվածային գործիքի վրա նստացնելու հեղինակը: Որովհետև, այստեղ կարծես թե խախտվել է, օրինակ, ՀՀԿ 2017 թվականի նախընտրական հոլովակի «հեղինակային իրավունքը»:

Հիշեցնեմ, որ 2017 թվականին ՀՀԿ հոլովակում հարվածային գործիք էր նվագում վարչապետ Կարեն Կարապետյանը, որը գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը:

Միայն թե, Կարեն Կարապետյանի պարագայում այդ ամենն ուներ ներդաշնակություն, հաշվի առնելով թե՛ իմիջային հանգամանքները, թե նաև այն պարզ իրողությունը, որ Կարապետյանի այդ հետաքրքրությունն ու նախասիրությունը հայտնի էր վաղուց, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում պարզապես ակնառու է արհեստականությունը:

Իհարկե Փաշինյանի էլեկտորատին դա առանձնապես չի էլ հետաքրքրելու: Հարկ եղած դեպքում նրանք ցանկացածի առաջ կպնդեն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հարվածային գործիք առաջին նվագողն է մարդկության պատմության մեջ»: