Լրահոս
Հասարակական
16:11
22.11.24
325

Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում

 

Երևանցիներին հունից հանում է հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու և որոշ խմբերի արտոնություն տալու քաղաքապետարանի հաշվարկը: Քաղաքացիներն իրենց հաշվարկն են արել ու պարզել, որ անկախ զեղչային համակարգից, տրանսպորտի սակագինը թանկ է նստում իրենց բյուջեի վրա: Օրինակ՝ 300 տոկոսով թանկացող տրանսպորտն ուսանողների համար զեղչվում է 15 տոկոսով: Այսինքն՝ թանկանում 285 տոկոսով: Քաղաքապետարանի ընդունած որոշումը երեսպաշտություն է՝ ընդդիմադիր ավագանու կարծիքով: