Լրահոս
Առողջապահական
10:00
25.02.23
64

Կանաչ թեյը ողնուղեղը պաշտպանում է վնասվածքներից

Img default alt hy

Կանաչ թեյի oգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ այն ունի նաև ողնուղեղը վնասվածքներից պաշտպանելու հատկություն։

Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով՝ ուժեղ ներգործող հակաօքսիդանտներով: Պոլիֆենոլները պաշտպանում են ողնուղեղի նեյրոնները վնասվածքներից և նվազագույնի  հասցնում հնարավոր վնասը: Կանաչ թեյի էքստրակտը (մզվածքը) նվազեցնում է նեյրոնների թթվային սթրեսը և կանխում է ապոպտոզը (գենետիկորեն ծրագրավորված մահ)։ Բացի այդ, կանաչ թեյի պոլիֆենոլները պաշտպանում են ողնուղեղը երկրորդային վնասվածքներից, գրել է Aysor.am-ը։

Թթվայնության բարձրացումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ լիպիդների գերօքսիդացումը, ԴՆԹ-ի վնասումը և սպիտակուցների օքսիդացումը: Այս և հետագա հետազոտությունների օգնությամբ հեղինակները հույս ունեն մշակել բուժման գործուն մեթոդ: Նրանք ցանկանում են գտնել ողնուղեղի վնասվածքից հետո նեյրոնների վերակառուցման և ֆունկցիոնալ վերականգնման միջոցը:

Առավել վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի էքստրակտը ամրացնում է ուղեղի նեյրոնների միջև առկա կապը: Հետազոտության շրջանակներում կամավորներին տրվել է կանաչ թեյի էքստրակտի ըմպելիք:  Այնուհետև նրանք անցել են հիշողությունը ստուգող թեստ: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով մասնագետները ստուգել են ուղեղային ակտիվությունը: Հենց այս հետազոտությունն է դուրս բերել գլխուղեղի կեղևի ճակատային և գագաթային բլթերի միջև ակտիվության բարձրացումը: Ենթադրվում է, որ թեյը ամրացնում է գլխուղեղի արագ սինապտիկ կապերը (սինապս՝ նեյրոնների միացման հատված):