Լրահոս
Հասարակական
23:35
10.09.22
212

«Կանաչ» ավտոմոբիլների կանաչ ճանապարհը՝ Երևանում. էլեկտրամոբիլների ցուցադրություն

Հայաստանում այս շաբաթ նշել են կանաչ մեքենաների միջազգային օրը: Հայտնի է, որ մինչև 2023 թվականը մեր երկիր ներկրվող էլեկտրաքարերը ազատված են մաքսատուրքից:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շեշտակի աճել է էլեկտրական մեքենաների ներկրման թիվը: Եթե 2017-ին Հայաստան է բերվել 29, ապա 2022-ի միայն առաջին կիսամյակում 7181 մեքենա:

Երևանում տեղի ունեցած էլեկտրամոբիլների ցուցադրության մասնակիցները վստահեցրել են, որ հանրապետության ամբողջ տարածքում տեղադրված են լիցքավորման կայաններ ու կանաչ մեքենայով ճանապարհ դուրս գալը ռիսկային չէ: