Լրահոս
Առողջապահական
21:00
29.06.22
223

Կաղամբի օգտակար հատկությունները, հակացուցումները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Կաղամբը առողջարար սննդակարգի կարևորագույն բացադրիչներից է շնորհիվ վիատմինների, միներալների (կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, А, B1, B2, B6, C, E, PP, U վիտամիններ) մեծաքանակ պարունակության։

Վիտամին U-ն օգնում է կարգավորել ստամոքսահյութի թթվայնությունը, օգտակար է գաստրիտի դեպքում, ինչպես նաև ստամոքսի, 12-մատնյա աղիքի խոցի դեպքում։

Վիտամին K-ն նպաստում է նյութափոխանակությանը, լյարդի աշխատանքի լավացմանը, վերքերի ապաքինմանը, ոսկորների ձևավորմանը, ատամների առողջությանը, արյան մակարդելիությանը։

B խմբի վիտամիններն օգտակար են մազերի, եղունգների, մաշկի առողջության համար, ինչպես նաև նյարդային համակարգի աշխատանքն են կարգավորում։

Խոլինի պարունակության շնորհիվ կաղամբը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխում է լեղածորանում քարերի առաջացումը։

Ասկորբիանթթվի բարձր պարունակության շնորհիվ կաղամբը դառնում է իմունային համակարգի խթանիչ։

Թթու դրած կաղամբը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում նյութափոխանակությունը, օգտակար է սրտի առողջության համար, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, երիտասարդացնող հատկություն ունի։

Կաղամբը ցուցված չէ կոլիտի, փորլուծության, բարակ աղիքների բորբոքման, գաստրիտի, խոցային հիվանդությունների, լյարդի, երիկամային և միզաքարային հիվանդությունների դեպքում»։