Լրահոս
Քաղաքական
23:00
22.11.24
259

Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան

Img default alt hy

Հաշվետվողականության մասով, կարծում եմ՝ պետք է ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես, թե այնպես քննարկվում են, բայց պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում եղան պաշտոնանկություններ, սակայն հանրությանը հաշվետվություն չի տրվում, թե ինչ պատճառով են դրանք արվում:

«Մանավանդ ասել եմ, որ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված: Նաեւ ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխությունները իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային:

Մեր բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում իրենց պաշտոններում, որտեղից հրաժարական են տվել, ես գնահատում եմ: Բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում: Մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք հասցեագրման անհրաժեշտություն ունեն»-ասաց Փաշինյանը: