Լրահոս
Մշակույթ
12:07
17.06.22
112

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբովի միջազգային փառատոնին

Img default alt hy

Երևանի Կ. Ս.  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հունիսի 16-22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) կմասնակցի առաջին անգամ անցկացվող արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնը հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։

Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թվականից այն անցկացվել է Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։ Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսիայից, Տաջիկստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։

Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր, ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։ Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել արտասահմանում գործող ռուսական թատերախմբերին: