Լրահոս
Քաղաքական
15:48
28.09.22
143

Ջեյք Սալիվանը հանդիպել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հետ

Img default alt hy

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ս.թ. սեպտեմբերի 27-ին մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ քննարկելու կայուն և տևական խաղաղության ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը: