Լրահոս
Միջազգային
15:20
27.09.22
109

Իժևսկի դպրոցում արյունահեղության զոհ է դարձել 17 մարդ, այդ թվում՝ 11 երեխա

Իժևսկի ողբերգության հասցե հարյուրավոր մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ են տանում: Երկուշաբթի համար 88 դպրոցի արյունահեղության զոհ է դարձել 17 մարդ, 11-ը՝ երեխա:

Ավելի քան 20 տուժածից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ինքնասպան եղած հրաձիգը դպրոցի նախկին շրջանավարտ է:

Հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված 34-ամյա Արտյոմ Կազանցևը դանդաղ շիզոֆրենիայով է տառապել: