Լրահոս
Սպորտ
21:40
17.06.22
145

Իտալացի Վալերիո Վիմերկատին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Img default alt hy

27-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայից»։ Ֆուտբոլային ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա 2021թ․ հուլիսին էր միացել «Արարատ-Արմենիային»։

Վալերիո Վիմերկատին կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական ակադեմիայում, այնուհետև խաղացել է «Պրո-Վերչելի», «Սպեցիա», «Կարավաջիո», «Լեյրիա» և Երևանի «Նոա» ակումբներում։