Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:26
04.07.22
175

Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո

Img default alt hy

Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո: Հուլիսի 4-ին այդ մասին հաղորդում Է Cumhuriyet թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան և Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները կկայանան հուլիսի 4-ին:

Դրանք, մասնավորապես, նախատեսում են Իսրայելից ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման, դրանց հաճախության ավելացման և անվտանգության կարգավորման հարցերի քննարկում, ինչը պնդում Է իսրայելական կողմը: Ինչպես հայտնում Է Cumhuriyet-ը, իսրայելական ավիափոխադրողները Թուրքիա թռիչքներ չեն իրականացնում 2007 թվականից: Ըստ որում Թուրքիայի ավիաընկերությունները կատարում են կանոնավոր չվերթեր Իսրայել: