Լրահոս
Քաղաքական
21:45
19.06.22
251

Իշխանության դեմ պայքարի հրապարակը ընդլայնվում է. շարժումը՝ նոր մարտավարության և առաջնորդի մասին

 

Սա առաջին մեծ հանրահավաքն էր այն բանից հետո, երբ դիմադրության շարժումը 44 օր Ֆրանսիայի հրապարակը փակ պահելուց հետո բացեց այն ու հավաքեց վրանները՝ հայտարարելով շարժման մարտավարական վերափոխման մասին:

«Վրանը ընդամենը գործիք է, ինչպես պիկ-ապը»,- հայտարարեցին շարժման կազմակերպիչները՝ խնդրելով աջակիցներին չտրվել, իրենց խոսքով, իշխանական այն մանիպուլյացիային, թե Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելով՝ դադարում է շարժումը: Ասացին՝ հեշտ չի լինելու իշխանափոխությունը, որովհետև դրա համար ընտրվել է խաղաղ, անարյուն ճանապարհը:

Մարտավարական փոփոխությունների ենթարկվող շարժման հնարավորություններից մեկը կարող է լինել Փաշինյանի իմպիչմենթի՝ պաշտոնանկության գործընթացը։