Լրահոս
Հասարակական
12:45
19.06.25
134

Իսակովի պողոտայում բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ: