Լրահոս
Միջազգային
22:49
17.06.25
176

Իրանը սպառնում է ավելի ինտենսիվ հարվածել առաջիկա ժամերին. Իսրայելի բնակչությունն ապաստարաններում է


Իրանն ու Իսրայելը արսենալից հանել են ծանր զինատեսակներն ու անխնա հարվածում են միմյանց թիրախներին՝ միևնույն ժամանակ տուրք տալով սպառնալիքներին: 

Նեթանյահուից հետո Իսրայելի պաշտպանության նախարարն է մահապատժով սպառնացել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Կացը բռնապետ է անվանել Խամենեին ու զգուշացրել՝ եթե Թեհրանը չդադարեցնի իսրայելի ռմբակոծությունը Խամենեն կարժանանա Իրաքի նախկին առաջնորդ Հուսեյնի ճակատագրին: