Լրահոս
Միջազգային
17:00
15.11.25
190

Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել

Img default alt hy

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կորպուսի մամուլի ծառայությունը։

«Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի արագ արձագանքման ստորաբաժանումները հետևել են Մարշալյան կղզիների դրոշով «Տալարա» անվամբ տանկերի շարժին։ Դատական մարմինների թույլտվությունը ստանալուց հետո նավթատար տանկերը կալանվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Նավթատար տանկերն ուղևորվում էր Սինգապուր` տանելով 30 հազար տոննա նավթաքիմիական արտադրանք։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ տանկերը խախտել է բեռների փոխադրման կանոները։