Լրահոս
Միջազգային
11:18
27.12.25
112

Իրանը կրկին իր ջրային տարածքներում մաքսանենգության կասկածանքով կալանավորել է օտարերկրյա լցանավ

Img default alt hy

Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կալանել են ևս մեկ օտարերկրյա նավթատար լցանավ՝ վառելիքի մաքսանենգության կասկածանքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մոջթաբա Ղահրամանիի խոսքով՝ նավը տեղափոխում էր մոտ 4 միլիոն լիտր վառելիք։ Նավի անձնակազմի տասնվեց անդամները ձերբակալվել են։ Նրանց քաղաքացիության կամ լցանավի պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։

«Գործն ուղարկվել է դատարան՝ հնարավոր հանցավոր մաքսանենգ կազմակերպությունը բացահայտելու նպատակով, որին պատկանում է լցանավը»,- ասված է հաղորդագրության մեջ։