Լրահոս
Միջազգային
19:15
29.09.22
77

Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ

Img default alt hy

Իրանում զանգվածային հուզումների մասնակիցները կողոպտել և շարքից հանել են բանկերի 323 բաժանմունքներ, ոչնչացրել 284 բանկոմատներ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության Պետական բանկերի համակարգող խորհրդի քարտուղար Ալիռըզա Քիթասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մեծ վնաս Է հասցվել,- մեջբերում Է անում նրա խոսքից Mehr գործակալությունը:- Այսօրվա դրությամբ 323 բաժանմունքներ կողոպտված են և շարքից հանված, վանդալիզմի հարձակումների են ենթարկվել և ոչնչացվել 284 բանկոմատներ»:

Վերջին օրերին Իրանի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հուզումներ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել Է բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով: Հարցաքննության ժամանակ նա սրտի նոպա Է ունեցել, որից նա մահացել Է:

Սակայն սոցիալական ցանցերում տարածվել Է տեղեկատվություն, որ ոստիկանները ծեծել են Ամինիին: Անկարգությունների մասնակիցները հարձակվել են ոստիկանների և «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի անդամների վրա, պղծել են Ղուրանը, հրկիզել մզկիթներ և պետական հիմնարկությունների շենքեր, հարձակվել հիջաբով կանանց վրա, հրկիզել շտապ օգնության ավտոմոբիլներ, ավտոլցավորման կայաններ: Իրանի տարբեր քաղաքներում կատարվում են հուզումների մասնակիցների և կազմակերպիչների ձերբակալություններ, նրանցից առգրավում են սառը զենք և հրազեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: