Լրահոս
Միջազգային
13:38
25.06.22
238

Իրանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Իրանի հարավում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Աղբյուրի տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քիշից 32 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմել է 10 կմ։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: