Լրահոս
Տարածաշրջան
17:45
23.02.23
175

Ավիավթարի է ենթարկվել Իրանի սպորտի նախարարի ուղղաթիռը

Img default alt hy

Իրանի Քերմանի նահանգում ավիավթարի է ենթարկվել սպորտի նախարար Սեյեդ Համիդ Սաջադիի ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Բաֆթ քաղաքի մարզական համալիրում վայրէջքից առաջ: Այս մասին տեղեկանում է Al Arabiya լրատվամիջոցից: 

Ըստ ականատեսների, որոնց խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները, նախարարի վիճակը լավ է: Նախարարը և նրա հետ գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Քերմանի նահանգապետ Մոհամմադ-Մեհդի Ֆադաքարը հայտնել է, որ ավիավթարի պատճառը դեռ պարզ չէ: Կատարվում է քննություն: