Լրահոս
Միջազգային
14:09
16.06.25
181

Իրան-Իսրայել պատերազմը թեժանում է. Թեհրանը զանգվածաբար լքում են մարդիկ

 

Իրանն այս գիշեր շարունակել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին: Պայթյուններ են եղել Թել Ավիվում: Վնասված շենքեր կան, իսրայելական կողմը 5 զոհի մասին է հայտնել: Ըստ նույն աղբյուրների՝ վիրավորները 90-ից ավելի են: Համացանցում տարածված կադրերում երևում է, որ Իրանը հիպերձայնային հրթիռներ է կիրառել այս գիշեր: Կադրեր են տարածվում նաև Թեհրանից. ավտոմեքեների հսկայական քարավանով մարդիկ լքում են մայրաքաղաքը: