Լրահոս
Քաղաքական
10:27
20.06.22
244

Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել. Արսեն Բաբայան

Img default alt hy

Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում, գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

««Հերքելով» հաստատեցին։

Ոստիկանությունը շտապեց արձագանքել ՔՊ-ականների բարեկամների կողմից Ապարանում կատարած սպանությանը: 

Այս իշխանության որակը տեսնո՞ւմ եք: Ուրեմն ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկ ամիս է արդեն հայտարարել է, որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվել են հայկական 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, բայց պաշտոնական որևէ հերքում մինչ այս պահը չի հնչել:

Իսկ այս դեպքը գիշերվա 12:30-ին փորձեցին հերքել:

Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում:

Քաղաքական կլիներ, եթե ԱԺ-ում հայտնի քաղաքական հարցի շուրջ առաջացած վեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը սպաներ Ալեն Սիմոնյանին, երբ նա Էդմոնին անբարոյականի զավակ անվանեց»: