Լրահոս
Հայաստան
23:15
19.06.22
223

Ինքնասպանություններ՝ հարսի շորով, կապույտ կետի հրահանգով. 86 ինքնասպանություն՝ կես տարում

Այս տարվա 5 ու կես ամիսների ընթացքում 86 մարդ է ինքնասպանություն գործել, 3-ը անչափահաս՝ 2 տղա և 1 աղջիկ: Միայն այս շաբաթ 3 մարդ կամրջից է ցած նետվել ու մահացել:

Սարսափելի վիճակագրության հետքերով է գնացել «Հայլուր‎»-ի թղթակից Գայանե Մովսիսյանը: Եղել է սպիտակ շորով կախված անչափահաս աղջկա տանը, Կիևյան կամրջից նետված ու հրաշքով փրկված 17-ամյա տիկտոկերի մոր հետ է զրուցել: Մեր տեսախցիկի առաջ կամրջից շաբաթներ առաջ նետված տղամարդը խոստացել է՝ դուրս գրվելուց հետո պինդ գրկելու է որդուն ու մտածելու է միայն ապրելու մասին:

Կապույտ կետից մինչև աղանդավորական շարժումներ ու հարսի սինդրոմ... ինչո՞ւ է ավելանում ամենածանր մեղքը գործողների թիվը: Առաքելական եկեղեցին պնդում է, որ չեն ներվում ինքնասպանները, որովհետև ոչ միայն մարդ են սպանում, այլև զրկում են նրան զղջալու հնարավորությունից: