Լրահոս
Արցախ
23:50
23.02.23
163

Ինչու՞ պաշտոնանկ արվեց Ռուբեն Վարդանյանը. Արցախի նախագահը փորձում է բացատրել

Ընդամենը 5 օր անց այն բանից հետո, երբ Մյունխենում Իլհամ Ալիևը կրկնեց Ռուբեն Վարդանյանին հեռացնելու պահանջը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ այսօր պաշտոնից ազատվել է Արցախի պետնախարար Վարդանյանը:

Արցախի նախագահը իր այդ որոշումը «մեծ ցավ» է անվանել: Ու այդպես էլ ուղիղ չի ասել, թե ինչու է ազատվել աշխատանքի 100 օրը այս շաբաթ ամփոփած Վարդանյանը: