Լրահոս
Քաղաքական
09:35
18.06.25
1 112

Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնից ազատել Աբազյանին. «Հրապարակ»

Img default alt hy

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  Աբազյանին Փաշինյանը պաշտոնից ազատել է Սամվել Կարապետյանի տան առջև շոու չանելու պատճառով:

Կարապետյանին բերման ենթարկելու հրահանգ է եղել, ընդ որում՝ հավաքված ժողովրդի մոտ, տեսախցիկների առջև։

Նշենք նաեւ, որ «Հրապարակը» դեռ կեսօրին էր ԱԱԾ հատուկ ջոկատայիններին ֆիքսել տան մոտ՝ մեքենաների մեջ նստած: Սակայն, երբ քաղաքացիների հոսքը մեծացավ, նրանք հեռացան։