Լրահոս
Իրավական
10:18
30.06.22
271

Ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրել է. «Մամուլը, անդրադառնալով Ապարանի արյունոտ միջադեպին, մասնավորապես գրել էր. «ՔՊ–ում բուռն քննարկում է եղել, և Մաթևոս Ասատրյանին ասվել է, որ ամեն դեպքում գուցե մանդատից հրաժարվելու կարիք լինի, եթե, ի վերջո, հնարավոր չլինի թեման իրենցից հեռացնել»:

Որքանո՞վ են վերը նշված լուրերը համապատասխանում իրականությանը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ իշխող խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանից, ով հակիրճ նկատեց. «Նման բան չկա, դրանք հերյուրանքներ են, նպատակ էլ չունեմ մանդատ վայր դնելու, ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։