Լրահոս
Առողջապահական
11:07
29.06.22
122

Ի՞նչ վտանգավոր հիվանդություններից կարելի է խուսափել լոլիկի շնորհիվ

Img default alt hy

«URA.RU»-ի հետ զրույցում բժիշկ-էնդոկրինոլոգ, սննդաբան, նուտրիցիոլոգ Ալեքսեյ Կալինչևը հայտնել է, որ լոլիկը կանխարգելիչ միջոց է շագանակագեղձի, հաստ աղիի և կաթնագեղձի քաղցկեղների դեմ։

«Լոլիկները լիկոպին են պարունակում, բայց այդ նյութի զգալի քանակություն ստանալը քիչ հավանական է։ Ավելի հեշտ ու խելամիտ կլինի դա անել նուտրիցևտիկներից՝ հիմք ընդունելով լոլիկները։ Լիկոպինի էֆեկտները բազմազան են. դա հզոր կարոտինոիդ է, որն իջեցնում է շագանակագեղձի, հաստ աղիի, կաթնագեղձի քաղցկեղի, կաթվածի առաջացման հավանականությունը, կանխում է աթերոսկլերոզը, իջեցնում ցածր խտության լիպոպրոտեինների՝ խոլեստերինի հիմնական փոխանցողների մակարդակը»,- նշել է Ալեքսեյ Կալինչևը։

Բժիշկ-էնդոկրինոլոգի խոսքով՝ լոլիկի մեջ պարունակվող լիկոպիններն օգնում են նաև ուղեղի հիվանդությունների ժամանակ։

«Այն նվազեցնում է արյան մեջ երկար ժամանակ շաքարի միջին պարունակության մակարդակը երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ժամանակ, իջեցնում է անգիոտենզինի վերածող ֆերմենտի մակարդակը և նպաստում զարկերակային ճնշման իջեցմանը։

Ցուցված է ուղեղի հիվանդությունների՝ Պարկինսոնի, Ալցհեյմերի, Կորեյ Հենթինգտոնի հիվանդությունների դեպքում»,- հավելել է նա։